21:23  ,  26 սեպտեմբերի, 2021

«Արսենալը» պարտության մատնեց «Տոտենհեմին» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում տեղի ունեցավ լոնդոնյան դերբին «Արսենալի» եւ «Տոտենհեմի» մասնակցությամբ։ Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը մրցակցին պարտության մատնեց 3։1 հաշվով։

«Արսենալի» գոլերը խփեցին անգլիացի կիսապաշտպան Էմիլ Սմիթը, գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը եւ անգլիացի հարձակվող Բուկայո Սական։ Վերջնամասում հաշվի տարբերությունը կրճատեց «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը։

«Արսենալը» երրորդ անընդմեջ հաղթանակը տարավ եւ 9 միավորով 10-րդն է, «Տոտենհեմը» նույնքան միավորով 11-րդ տեղում է։

Անգլիայի առաջնություն, 6-րդ տուր

«Արսենալ» - «Տոտենհեմ»՝ 3։1 (տեսանյութ)

Էմիլ Սմիթ, 12, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 27, Բուկայո Սակա, 34 – Սոն Հին Մին, 79

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ