19:13  ,  26 սեպտեմբերի, 2021

Ալեգրի․ Դիբալան ու Մորատան չեն խաղա «Չելսիի» եւ «Տորինոյի» դեմ

Թուրինի «Յուվենտուսի» իտալացի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է 3։2 հաշվով հաղթանակը «Սամպդորիայի» նկատմամբ Իտալիայի առաջնության 6-րդ տուրում, նաեւ հայտնել է, որ հարձակվողներ Պաուլո Դիբալան ու Ալվարո Մորատան վնասվածքներ են ստացել եւ չեն մասնակցի առաջիկա երկու հանդիպումներին։

«Գոհ եմ, որ տարանք երկրորդ անընդմեջ հաղթանակը եւ առաջին անգամ հաղթեցինք տանը այս առաջնությունում։

Հիմա մենք պատրաստվում ենք «Չելսիի» դեմ խաղին։ Դիբալան ու Մորատան չեն կարողանա խաղալ «Չելսիի» եւ «Տորինոյի» դեմ։ Դա հաստատ է։

Մենք հույս ունենք, որ հավաքականների խաղերից հետո նրանք կլինեն մեր տրամադրության տակ»,- Ալեգրիի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։

Չեմպիոնների լիգայի երկրորդ տուրի «Յուվենտուս» - «Չելսի» հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում