16:24  ,  26 սեպտեմբերի, 2021

«Յուվենտուսն» ուժեղ էր «Սամպդորիայից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Յուվենտուսը» Թուրինում ընդունեց «Սամպդորիային»։ Իտալացի Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան, իտալացի պաշտպան Լեոնարդո Բոնուչին եւ իտալացի կիսապաշտպան Մանուել Լոկատելին, որը նաեւ գոլային փոխանցում էր կատարել առաջին գոլի դրվագում։ «Սասուոլոյից» տեղափոխված Լոկատելիի համար սա առաջին գոլն էր նոր թիմում։

Դիբալան 21-րդ րոպեին մկանային վնասվածք ստացավ եւ փոխարինվեց։

Հյուրերից իտալացի Մատիա Պերինի պաշտպանած դարպասը գրավեցին ճապոնացի պաշտպան Մայա Յոսիդան եւ իտալացի կիսապաշտպան Անտոնիո Կանդրեւան։

«Յուվենտուսը» 8 միավորով 9-րդն է, «Սամպդորիան» 14-րդն է՝ 5 միավոր։

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Յուվենտուս» - «Սամպդորիա»՝ 3։2 (տեսանյութ)

Պաուլո Դիբալա, 10, Լեոնարդո Բոնուչի, 43, 11մ, Մանուել Լոկատելի, 57 - Մայա Յոսիդա, 44, Անտոնիո Կանդրեւա, 83

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում