18:08  ,  26 սեպտեմբերի, 2021

Մբապեն դժգոհել է, որ Նեյմարն իրեն փոխանցում չի կատարում

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվողներ, ֆրանսիացի Կիլիան Մբապեի եւ բրազիլացի Նեյմարի հարաբերությունները սրվել են արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի տեղափոխությունից հետո, հաղորդում է RMC Sport-ը։

Մասնավորապես, Մբապեն «Մոնպելյեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրի խաղում (2։0) փոխարինվելուց հետո պահեստայինների նստարանին թիմակիցներին դժգոհել է, որ Նեյմարն իրեն փոխանցում չի կատարում։ 

Այդ խաղում բրազիլացի ֆուտբոլիստը գոլային փոխանցում է կատարել գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերին։ Առաջին գոլը խփել էր սենեգալցի կիսապաշտպան Իդրիսա Գուեյեն։

Կիլիան Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ կավարտվի հաջորդ ամռանը։ Նա մտադիր չէ մնալ փարիզյան ակումբում։ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու անգլիական «Մանչեսթեր Սիթին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում