14:25  ,  26 սեպտեմբերի, 2021

Սամիր Նասրին 34 տարեկանում ավարտեց կարիերան

Ֆրանսիացի կիսապաշտպան Սամիր Նասրին ավարտեց ֆուտբոլիստի կարիերան 34 տարեկանում, հաղորդում է ֆրանսիական  L'Equipe-ը։ Նրա վերջին ակումբը բելգիական «Անդերլեխտն» էր, որը պայմանագիրը խզել էր 2020 թվականին։

2007-2014-ին Ֆրանսիայի հավաքականը ներկայացրած ֆուտբոլիստը ակումբային կարիերայում հանդես է եկել նաեւ ֆրանսիական «Օլիմպիկ Մարսելում», անգլիական «Արսենալում», «Մանչեսթեր Սիթիում», «Վեստ Հեմում», իսպանական «Սեւիլիայում», թուրքական «Անթալյասպորում»։

«Օլիմպիկի» հետ Սամիր Նասրին 2005-ին նվաճել է ՈւԵՖԱ Ինտերտոտոյի գավաթը, «Մանչեսթեր Սիթիի» հետ 2012-ին եւ 2014-ին դարձել է Անգլիայի չեմպիոն, 2012-ին՝ Անգլիայի սուպերգավաթակիր, 2014-ին եւ 2016-ին՝ Անգլիական լիգայի գավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում