13:08  ,  26 սեպտեմբերի, 2021

«Ռեալի» նախագահը խոստացել է հաջորդ տարի գնել Մբապեին

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ակումբի երկրպագուներից մեկին խոստացել է հաջորդ տարի գնել Փարիզի ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին, հաղորդում է Directo Gol-ը։

Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի «Ռեալ» - «Վիլյառեալ» (0։0) հանդիպումից հետո երկրպագուներից մեկը վազել է Պերեսի ավտոմեքենայի մոտ եւ բղավել․ «Նախագահ, ձեռք բերեք Մբապեին»։ Պերեսը երկրպագուին պատասխանել է․ «Հաջորդ տարի»։

Մբապեի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ 22-ամյա ֆուտբոլիստը հրաժարվում է երկարաձգել պայմանագիրը։ Նրա ծառայություններով հետաքրքրված է նաեւ «Մանչեսթեր Սիթին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում