23:34  ,  25 սեպտեմբերի, 2021

Իշխան Գելոյանը՝ գոլի հեղինակ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի առաջնության 13-րդ տուրում Կալինինգրադի «Բալտիկան» 1:1 հաշվով է ավարտել Վլադիկավկազի «Ալանիայի» դեմ տնային հանդիպումը:

Դաշտի տերերի պատասխան գոլը 39-րդ րոպեին խփել է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Իշխան Գելոյանը, որն անկյունայինի խաղարկման արդյունքում աչքի է ընկել գլխի հարվածով: 29-ամյա կիսապաշտպանը մեկնարկային կազմում հանդես է եկել 65 րոպե: Դա Իշխան Գելոյանի առաջին գոլն էր ընթացիկ առաջնությունում:

«Բալտիկան» 17 միավորով 12-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում