22:55  ,  25 սեպտեմբերի, 2021

Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտվել է Մոլդովային

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում մրցել է Մոլդովայի թիմի հետ և պարտվել 2:3 հաշվով, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Մոլդովական Չորեսկու գյուղում տեղի ունեցած խաղում Հայաստանի հավաքականից աչքի են ընկել Գարեգին Մաշումյանն ու Ռոդրիգիյոն։

Թիմերը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնեն սեպտեմբերի 26-ին:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում