22:42  ,  25 սեպտեմբերի, 2021

Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը նվաճեց օլիմպիական ուղեգիր (ֆոտո)

Հայաստանը ներկայացնող Թինա Կարապետյան - Սիմոն Սենեկալ պարային զույգը նվաճեց Պեկին-2022 ձմեռային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացվող գեղասահքի Nebelhorn Trophy 2021 օլիմպիական վարկանիշային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչները 2 ծրագրերի արդյունքում վաստակեցին 173.03 միավոր և գրավեցին չորրորդ տեղը: 

Կարճ ծրագրից հետո Թինա Կարապետյանը և Սիմոն Սենեկալը երրորդն էին, իսկ ռիթմիկ պարերում գրանցեցին չորրորդ արդյունքը: Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեցին 1-4-րդ տեղ գրաված զույգերը:

16 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերում ներկայացուցիչ կունենա գեղասահքում:

Nebelhorn Trophy 2021-ի տղամարդկանց մենասահքում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կարճ և ազատ ծրագրերի արդյունքում գրավել էր 11-րդ տեղը։ Տղամարդկանց մենասահքում վիճարկվում էր 7 ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս