20:22  ,  25 սեպտեմբերի, 2021

Դանիել Ալվեսը ժամանակավորապես դադարեցրել է կարիերան (ֆոտո)

Պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ Դանիել Ալվեսը ժամանակավորապես դադարեցրել է կարիերան: 38-ամյա բրազիլացի պաշտպանը հայտարարել է, որ 2021 թվականին չի միանա որևէ ակումբի:

«Պետք է ընդունել բարդ որոշումներ, սակայն, ինչպես միշտ, իմ կյանքում ոչինչ հեշտ չի լինում: Սա պարզապես ևս մեկ որոշում է: Բոլորին շնորհակալ եմ հետաքրքրության համար, սակայն ցանկանում եմ, որ այս թեման փակվի»,- Instagramում գրել է Ալվեսը:

Հիշեցնենք, որ 2019 թվականից Ալվեսը հանդես էր գալիս բրազիլական «Սան Պաուլուում», որի հետ պայմանագիրը խզել էր սեպտեմբերի 16-ին: Կարիերայի ընթացքում լեգենդար պաշտպանը հանդես է եկել նաև բրազիլական «Բայայում», իսպանական «Սևիլիայում» ու «Բարսելոնայում», Թուրինի «Յուվենտուսում» ու ֆրանսիական ՊՍԺ-ում: Բրազիլացին պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ և նվաճել է 46 տիտղոս:

View this post on Instagram

A post shared by Dani Alves (@danialves)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում