19:56  ,  25 սեպտեմբերի, 2021

Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմին» օգնեց հաղթել «Վոլֆսբուրգին», «Լայպցիգը» խփեց 6 գոլ (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 6-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական խաղադաշտում 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ:

Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» մեկնարկային կազմում հանդես եկավ 70 րոպե:

«Հոֆենհայմը» 8 միավորով 9-րդ տեղում է, իսկ «Վոլֆսբուրգը» 13 միավորով երրորդն է:

«Լայպցիգը» սեփական խաղադաշտում 6 անպատասխան գնդակ ուղարկեց Բեռլինի «Հերտայի» դարպասը և 7 միավորով բարձրացավ 10-րդ տեղ:

Գերմանիայի առաջնություն, 6-րդ տուր

«Հոֆենհայմ» - «Վոլֆսբուրգ»՝ 3:1 (տեսանյութ)

Անդրեյ Կրամարիչ, 45+2, Կրիստոֆ Բաումգարտներ, 73, Պավել Կադերաբեկ, 81 – Բոտե Բակու, 25

«Լայպցիգ» - «Հերտա»՝ 6:0 (տեսանյութ)

Քրիստոֆեր Նկունկու, 16, 70, Յուսուֆ Պոուլսեն, 23, Նորդի Մուկիելե, 45+3, Էմիլ Ֆորսբերգ, 60 (11մ), Ամադու Հաիդարա, 77

«Բայեր» - «Մայնց»՝ 1:0 (տեսանյութ)

Ֆլորիան Վիրց, 62

«Այնտրախտ» - «Քյոլն»՝ 1:1 (տեսանյութ)

Ռաֆայել Բոր, 45 – Էլիս Սխիրի, 14

«Ունիոն Բեռլին» - «Արմինիա»՝ 1:0 (տեսանյութ)

Կևին Բերենս, 88

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ