Իսպանիայի առաջնության 7-րդ տուրում գործող չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով անակնկալ պարտություն կրեց «Ալավեսից»: Դաշտի տերերի հաղթական գոլը խաղի սկզբնամասում խփեց իսպանացի պաշտպան Վիկտոր Լագուարդիան:
«Աթլետիկոն» 16 միավորով մնաց երկրորդ տեղում և մեկ միավոր է հետ առաջատար Մադրիդի «Ռեալից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել: 5 պարտությամբ մեկնարկած «Ալավեսն» առաջին հաղթանակը տարավ ընթացիկ առաջնությունում և 3 միավորով նախավերջին տեղում է:
Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր
«Ալավես» - «Աթլետիկո»՝ 1:0 (տեսանյութ)
Վիկտոր Լագուարդիա, 4
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում