18:11  ,  25 սեպտեմբերի, 2021

10 ամիս անց Անսու Ֆատին ընդգրկվել է «Բարսելոնայի» հայտացուցակում (ֆոտո)

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին հայտավորվել է «Լևանտեի» դեմ Իսպանիայի առաջնության 7-րդ տուրի հանդիպմանը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

2020թ. նոյեմբերի 7-ից հետո 18-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ է ընդգրկվել կատալոնացիների հայտացուցակում: Այդ ժամանակ նա «Բետիսի» դեմ խաղում ստացել էր ծնկի ծանր վնասվածք, որի պատճառով բաց թողեց 10 ամիս:

Հիշեցնենք, որ վերջերս Անսու Ֆատին ստացել էր «Բարսելոնայի» 10 համարի մարզաշապիկը, որով 2008 թվականից հանդես էր գալիս ֆրանսիական ՊՍԺ տեղափոխված արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին: Նախորդ մրցաշրջանում Ֆատին կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 10 հանդիպում, դարձել 5 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում