Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Սպեցիային»: Հյուրերի կազմում խաղի հաշիվը երկրորդ խաղակեսի սկզբնամասում բացեց իտալացի հարձակվող Դանիել Մալդինին, որը «Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիի որդին է:
Այս հաղթանակից հետո միլանցիները վաստակեցին 16 միավոր և ժամանակավորապես բարձրացան առաջին տեղ: «Սպեցիան» 4 միավորով 17-րդն է:
Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր
«Սպեցիա» - «Միլան»՝ 1:2 (տեսանյութ)
Դանիելե Վերդե, 80 – Դանիել Մալդինի, 48, Բրահիմ Դիաս, 86
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում