18:55  ,  25 սեպտեմբերի, 2021

Մալդինիի գոլը նպաստեց «Միլանի» հաղթանակին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 6-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Սպեցիային»: Հյուրերի կազմում խաղի հաշիվը երկրորդ խաղակեսի սկզբնամասում բացեց իտալացի հարձակվող Դանիել Մալդինին, որը «Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիի որդին է:

Այս հաղթանակից հետո միլանցիները վաստակեցին 16 միավոր և ժամանակավորապես բարձրացան առաջին տեղ: «Սպեցիան» 4 միավորով 17-րդն է:

Իտալիայի առաջնություն, 6-րդ տուր

«Սպեցիա» - «Միլան»՝ 1:2 (տեսանյութ)

Դանիելե Վերդե, 80 – Դանիել Մալդինի, 48, Բրահիմ Դիաս, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով