12:35  ,  25 սեպտեմբերի, 2021

Հայ բռնցքամարտիկները 2 մեդալ նվաճեցին բանակայինների աշխարհի առաջնությունում

Մոսկվայում անցկացվող բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը ելույթն ավարտել է 2 բրոնզե մեդալով:

Երրորդ տեղն են գրավել 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանն ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, որոնք նվաճել են կարիերայի առայժմ ամենալուրջ մեդալը։

Հայաստանի թիմը հանդես էր գալիս Արթուր Մելքումյանի և Պավլիկ Ղարսլյանի գլխավորությամբ: Բանակայինների աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակության ղեկավարն է ՀՀ ԶՈՒ ֆիզպատրաստության և սպորտի վարչության պետի տեղակալ, գնդապետ Արման Դավթյանը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English