01:26  ,  25 սեպտեմբերի, 2021

Ռոնալդ Կումանը որակազրկվել է Իսպանիայի առաջնության 2 խաղով

«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը որակազրկվել է Իսպանիայի առաջնության առաջիկա երկու խաղով, հաղորդում է իսպանական Marca-ն։

Կումանը պատժվել է «Կադիսի» դեմ Իսպանիայի առաջնության նախորդ տուրի հանդիպման (0։0) վերջնամասում մրցավարի հետ վիճաբանության հետեւանքով ստացած կարմիր քարտի համար։ «Բարսելոնան» ու Կումանը նաեւ կտուգանվեն։

Հաջորդ երկու տուրերում կատալոնական թիմը մրցելու է «Լեւանտեի» (սեպտեմբերի 26) եւ «Աթլետիկոյի» (հոկտեմբերի 2) հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս