23:15  ,  24 սեպտեմբերի, 2021

Սլավիկ Հայրապետյանը՝ Օբերստդորֆից․ Արեցի այն, ինչ կարող էի այս պահին

Հայաստանի առաջատար գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացվող Nebelhorn Trophy 2021-ի տղամարդկանց մենասահքի մրցման ավարտից հետո մեկնաբանել է իր մրցելույթը։

«Արեցի այն, ինչ կարող էի այս պահի դրությամբ, բայց դա չբավականացրեց օլիմպիական վարկանիշ ստանալու համար: Պեկին-2022-ի Օլիմպիական խաղերի համար սա վերջին վարկանիշային մրցաշարն էր»,- ասաց Սլավիկ Հայրապետյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում:

Սլավիկ Հայրապետյանը երկու օրերի ծրագրերի հետո զբաղեցրել է 11-րդ տեղը։ Վիճարկվում էր 7 ուղեգիր։

Սեպտեմբերի 24-ին տեղի է ունեցել նաեւ Nebelhorn Trophy 2021-ի պարային զույգերի կարճ ծրագիրը։ Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը կարճ ծրագրից հետո երրորդն են։ Այս մրցաձեւում վիճարկվում է 4 ուղեգիր։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում