22:18  ,  24 սեպտեմբերի, 2021

Nebelhorn trophy. Սլավիկ Հայրապետյանը 11-րդն է

Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում անցկացվող Nebelhorn Trophy 2021 մրցաշարի տղամարդկանց մենասահքում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը կարճ եւ ազատ ծրագրի արդյունքում գրավել է 11-րդ տեղը։ Երկու ծրագրում էլ Սլավիկ Հայրապետյանը ցույց է տվել 12-րդ արդյունքը։

Պարային զույգերի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներ Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը կարճ ծրագրից հետո երրորդն են։

Nebelhorn Trophy 2021-ը 2022թ․ Պեկինի Օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է։ Տղամարդկանց մենասահքում վիճարկվում էր 7 ուղեգիր։ Պարային զույգերից ուղեգիր կստանան առաջին չորս տեղերը գրավածները։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում