21:55  ,  24 սեպտեմբերի, 2021

Չավին չի բանակցի «Բարսելոնայի» հետ, քանի դեռ Կումանը չի հեռացվել

«Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչ Չավին ցանկություն չունի բանակցել կատալոնական ակումբի հետ, քանի դեռ հոլանդացի Ռոնալդ Կումանը զբաղեցնում է թիմի գլխավոր մարզիչի պաշտոնը, հաղորդում է իսպանական Marca-ն։

Չավին մեծ հարգանքով է վերաբերվում Կումանին, նրան համարում է «Բարսելոնայի» լեգենդներից մեկը եւ չի ցանկանում բանակցել այս պահին։

«Բարսելոնայի» ղեկավարությունը Կումանի ապագայի վերաբերյալ որոշում կընդունի առաջիկա մի քանի հանդիպումների արդյունքում։ Կումանի պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչի թեկնածուներից է նաեւ Բելգիայի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English