20:19  ,  24 սեպտեմբերի, 2021

«Ալաշկերտը»՝ Հայաստանի սուպերգավաթակիր

Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» երրորդ անգամ նվաճեց Հայաստանի սուպերգավաթը։ Հայաստանի գավաթակիր «Արարատի» հետ դիմակայությունում «Ալաշկերտն» առավելության հասավ նվազագույն հաշվով։

56-րդ րոպեին անկյունայինից հետո գոլի հեղինակ դարձավ պորտուգալացի հարձակվող Ժոզե Էմբալոն, որի հարվածից հետո «Արարատի» դարպասապահ Պողոս Այվազյանի ձեռքերից գնդակը հայտնվեց դարպասում։

Ռուսաստանցի Ալեքսանդր Գրիգորյանի հեռանալուց հետո այս խաղում «Ալաշկերտի» գլխավոր մարզիչի պաշտոնակատարն էր Սերգեյ Էրզրումյանը։

«Ալաշկերտը» Հայաստանի սուպերգավաթակիր է դարձել նաեւ 2016-ին եւ 2018-ին։

Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթ

«Ալաշկերտ» - «Արարատ»՝ 1։0

Ժոզե Էմբալո, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ