20:50  ,  24 սեպտեմբերի, 2021

Աշրաֆ Հակիմի. Միշտ երազել էի խաղալ Մեսիի հետ

Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Մարոկկոյի հավաքականի պաշտպան Աշրաֆ Հակիմին պատմել է փարիզյան ակումբ տեղափոխվելու եւ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի մասին։

«Ես առաջարկներ ունեի ՊՍԺ-ից եւ «Չելսիից»։ Ինտուիտիվ զգացի, որ պետք է մեկնել Փարիզ։ Զգում էի, որ այստեղ կլինեմ երջանիկ։ Մի քանի տարի առաջ Պոչետինոն ցանկանում էր ինձ տեսնել «Տոտենհեմում»։

Բոլորի նման ես էլ չէի սպասում, որ Մեսին կհեռանա «Բարսելոնայից»։ Ես խաղացել եմ բազմաթիվ գերազանց ֆուտբոլիստների հետ, սակայն Մեսիի հետ խաղը միշտ պակասել է։ Միշտ երազել էի խաղալ նրա հետ։ Ես ապշած եմ նրա վարքից։ Մեսին պարզ եւ լուռ մարդ է»,- Հակիմիի խոսքը մեջբերում է L’Équipe-ը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի առաջնության 7-րդ տուրում ՊՍԺ-ն «Մեցին» հաղթել է 2։1 հաշվով Հակիմիի դուբլի շնորհիվ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում