Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի կենտրոնական խաղում Լոնդոնի «Չելսին» կընդունի գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»:
Բուքմեյքերական գրասենյակները գրեթե հավասար են գնահատում թիմերի շանսերը: «Չելսիի» հաղթանակը միջինը ստացել է 2.62 գործակից, իսկ մանչեսթերցիներինը՝ 2.75: Ոչ ոքիի գործակիցը 3.20 է:
Սեպտեմբերի 25-ին Լոնդոնում կայանալիք հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 15:30-ին: 5-րդ տուրից հետո «Չելսին» 13 միավորով 3 առաջատարների թվում է, իսկ «Մանչեսթեր Սիթին» 10 միավորով 5-րդն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում