19:10  ,  24 սեպտեմբերի, 2021

Անտոնիո Ռյուդիգերը պատրաստ է տեղափոխվել «Բավարիա»

Լոնդոնի «Չելսիի» եւ Գերմանիայի հավաքականի 28-ամյա պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը պատրաստ է տեղափոխվել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիա», որը հետաքրքրված է նրա ծառայություններով, հաղորդում է գերմանական Bild-ը։

Անտոնիո Ռյուդիգերը դժգոհ է «Չելսիի» առաջարկած նոր պայմանագրի ֆինանսական բաղադրիչից։ Անգլիական ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 8,5 միլիոն եվրո։ Ռյուդիգերը ցանկանում է ստանալ 10 միլիոն եվրոյից ոչ քիչ։ Այժմ նրա աշխատավարձը 7,2 միլիոն եվրո է։

2022թ․ ամռանը 28-ամյա ֆուտբոլիստը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Նրան ձեռք բերելու ցանկություն ունեն նաեւ «Ռեալն» ու ՊՍԺ-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English