18:47  ,  24 սեպտեմբերի, 2021

Սուլշեր. Մենք գիտեինք, որ Ռոնալդուն հսկայական ազդեցություն կունենա թիմի վրա

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը բարձր է գնահատել 12 տարի անց թիմ վերադարձած 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կարգապահությունն ու պրոֆեսիոնալիզը եւ նշել նրա դրական ազդեցությունը կոլեկտիվի  վրա։

«Մենք գիտեինք, որ Ռոնալդուն հսկայական ազդեցություն կունենա թիմի վրա խաղադաշտում եւ խաղադաշտից դուրս։ Նա շատ պրոֆեսիոնալ է։ Ամենաբարձր արդյունքների համար ամբողջ կարիերայի ընթացքում նրա դրսեւորած կարգապահությունը փոխանցվել է թիմակիցներին։ Ես շատ գոհ եմ։ Նա ամենաբարձր մակարդակի վրա է, հրաշալի է աշխատում եւ շատ լուրջ է վերաբերվում հանդիպումներին։ 

Հրաշալի է տեսնել Ռոնալդուին եւ Կավանիին միասին։ Վստահ եմ՝ նրանք կազմում են լավ հարձակողական զույգ։ Մենք տեսնում ենք, թե ինչ ճնշում են նրանք գործադրում մրցակիցների վրա։ Ես կարծում եմ, որ նրանք կարող են գերազանց աշխատել միասին»,- Սուլշերի խոսքը մեջբերում է ManchesterEveningNews-ը։

Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեպտեմբերի 25-ին կընդունի «Աստոն Վիլային»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում