18:09  ,  24 սեպտեմբերի, 2021

«Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Մարկո Ասենսիոյին

Անգլիական «Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոյին, հաղորդում է Fichajes.Net-ը։ 25-ամյա իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է լիվերպուլյան թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Իսպանական մամուլի տվյալներով, Մարկո Ասենսիոն դժգոհ է իր կարգավիճակից Արքայական ակումբում;

Ընթացիկ մրցաշրջանում Մարկո Ասենսիոն «Ռեալի» հետ մասնակցել է 6 հանդիպման, խփել 3 գոլ։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English