16:43  ,  24 սեպտեմբերի, 2021

Վարազդատ Հարոյանը՝ հայ երկրպագուներին. Հպարտանում եմ ձեզանով

Իսպանական «Կադիսի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն ուղերձ է հղել հայ երկրպագուներին:

«Մեծ բարևներ բոլոր հայերին, որոնք հետևում են իմ ու «Կադիսի» հանդիպումներին: Շարունակեք երկրպագել: Ես միայն ձեզ համար եմ լավ խաղ ցուցադրում ու հպարտանում եմ ձեզանով»,- «Կադիսի» ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում ասել է 29-ամյա ֆուտբոլիստը:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Վարազդատ Հարոյանը մասնակցել է 5 խաղի, բոլորը՝ մեկնարկային կազմում: «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում (0:0) նա մեկնարկային կազմում հանդես էր էկել առանց փոխարինման:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում