16:15  ,  24 սեպտեմբերի, 2021

«Բարսելոնայում» աջակցություն են հայտնել Կումանին

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Ռամոն Պլանեսը ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Կադիսի» հետ գոլազուրկ ոչ ոքիից հետո խոսել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ապագայի մասին:

«Մենք շարունակում ենք վստահել Կումանին: Կիրակի ևս մեկ հանդիպում ունենք, և նա մեզ հետ է: Կումանը մեր մարզիչն է: Մենք նոր փուլում ենք, ունենք որակյալ խաղացողներ ու լավ ապագա»,- Ռամոն Պլանեսի խոսքը մեջբերում է RMC Sport-ը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը սկսել է փոխարինող փնտրել Ռոնալդ Կումանին:

Լա Լիգայում «Բարսելոնան» 2 հաղթանակից և 3 ոչ ոքիից հետո 9 միավորով 7-րդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում