13:46  ,  24 սեպտեմբերի, 2021

Մեսին բաց կթողնի նաև «Մոնպելյեի» հետ հանդիպումը

ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի նաև «Մոնպելյեի» դեմ Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրի հանդիպումը, որը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին: 34-ամյա ֆուտբոլիստը դեռ չի մարզվում փարիզյան ակումբի ընդհանուր խմբում, տեղեկացնում է Le Parisien-ը:

Սպասվում է, որ Մեսին մարզումներին կվերադառնա «Մոնպելյեի» դեմ հանդիպման նախօրեին: Սակայն մարզչական շտաբը դժվար թե ռիսկի դիմի անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումից առաջ:

Հիշեցնենք, որ Մեսին վնասվածք էր ստացել «Լիոնի» դեմ Ֆրանսիայի առաջնության 6-րդ տուրի կենտրոնական խաղում (2:1): 1:1 հաշվի ժամանակ 76-րդ րոպեին փոխարինվելուց հետո արգենտինացի հարձակվողը հրաժարվել էր սեղմել ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի ձեռքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում