13:08  ,  24 սեպտեմբերի, 2021

Մոուրինյոն ռեկորդ է կրկնել A Սերիայում

Հռոմի «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ֆուտբոլի Իտալիայի առաջնության 5-րդ տուրում «Ուդինեզեի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակի արդյունքում կրկնել է ռեկորդ, հայտնում է Opta-ն:

A Սերիայի տնային հանդիպումներում պորտուգալացի մասնագետի գլխավորած թիմերն անպարտել են 41 խաղ անընդմեջ: Նման ցուցանիշ ունեցել է նաև Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին: Այդ հաշվարկը կատարվում է 1994/95թթ. մրցաշրջանից:

Ժոզե Մոուրինյոն 2021-ի մայիսին էր գլխավորել «Ռոման», իսկ դրանից առաջ աշխատում էր անգլիական «Տոտենհեմում»: Իտալիայում նա 2008-2010-ը գլխավորել է նաև Միլանի «Ինտերը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English