11:54  ,  24 սեպտեմբերի, 2021

Ռոնալդ Կուման. Թիմը լավ խաղաց

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Կադիսի» հետ գոլազուրկ ոչ ոքին:

«Թիմը լավ խաղաց: Շատ էինք վերահսկում գնդակը, պարզապես պետք էր գործել ավելի կրեատիվ: Մեզ չէր բավականացնում վերջին փոխանցումը: Մտածում էինք, որ գոլ կխփենք, սակայն չստացվեց: Եթե գոլ չես խփում, չես հաղթում»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն այդ խաղում «Կադիսի» մեկնարկային կազմում էր և հանդես եկավ առանց փոխարինման: 68-րդ րոպեին նա զգուշացվեց դեղին քարտով։

«Բարսելոնան» 2 հաղթանակից և 3 ոչ ոքիից հետո 9 միավորով 7-րդ տեղում է։ «Կադիսը» 14-րդն է՝ 6 միավոր (1 հաղթանակ, 3 ոչ ոքի, 2 պարտություն)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English