11:11  ,  24 սեպտեմբերի, 2021

«Որտե՞ղ է Մեսին». «Կադիսի» ֆանատները ծաղրել են «Բարսելոնային»

«Կադիսի» երկրպագուները «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի հանդիպումից (0:0) հետո ծաղրել են կատալոնական ակումբին:

Ստադիոնի մոտ ֆանատները երգել են. «Որտե՞ղ է Լեո Մեսին»:

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանն այդ խաղում «Կադիսի» մեկնարկային կազմում էր և հանդես եկավ առանց փոխարինման: 68-րդ րոպեին նա զգուշացվեց դեղին քարտով։

«Բարսելոնան» 2 հաղթանակից և 3 ոչ ոքիից հետո 9 միավորով 7-րդ տեղում է։ «Կադիսը» 14-րդն է՝ 6 միավոր (1 հաղթանակ, 3 ոչ ոքի, 2 պարտություն)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում