10:47  ,  24 սեպտեմբերի, 2021

«Բարսելոնայի» մեկնարկային կազմում խաղացած 2-րդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (ֆոտո)

Իսպանացի կիսապաշտպան Գավին դարձել է 21-րդ դարում կատալոնական «Բարսելոնայի» մեկնարկային կազմում խաղացած երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում:

«Կադիսի» դեմ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում (0:0) Գավին դաշտ է դուրս եկել 17 տարեկան և 49 օրականում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Այդ ցուցանիշով ռեկորդակիր է Անսու Ֆատին, որը «Բարսելոնայի» մեկնարկային կազմում հանդես եկել է 16 տարեկան և 318 օրականում:

Հիշեցնենք, որ Գավին օգոստոսին «Բարսելոնայի» կազմում նորամուտը նշել էր «Խետաֆեի» դեմ խաղում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում