09:50  ,  24 սեպտեմբերի, 2021

Հայաստանի Սուպերգավաթ. Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի խաղում կմրցեն Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» և գավաթակիր «Արարատը»:

Բուքմեյքերական գրասենյակները նախապատվությունը տալիս են «Արարատին», որի հաղթանակը գնահատվում է 2.00 գործակցով: «Ալաշկերտի» հաղթանակը ստացել է 3.45 գործակից, իսկ ոչ ոքին՝ 3.55:

Սեպտեմբերի 24-ին Ավանի ֆուտբոլային ակադեմիայում կայանալիք հանդիպումը կսկսվի ժամը 18:30-ին:

Հայաստանի առաջնությունում «Արարատը» 7 խաղից հետո 18 միավորով երկրորդ տեղում է, իսկ 5 հանդիպում անցկացրած «Ալաշկերտը» 2 միավորով 9-րդն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ