23:08  ,  23 սեպտեմբերի, 2021

Լապորտա․ Կումանի ապագան «Բարսելոնայում» կախված չէ այսօրվա խաղի արդյունքից

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան թիմի հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի ապագան կատալոնական ակումբում չի կապում Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղի արդյունքի հետ։ «Բարսելոնան» կհյուրընկալվի «Կադիսին»։

«Կումանի ապագան կախված չէ այսօրվա հանդիպման արդյունքից։ Մենք մեր մարզիչի հետ ենք, նա է գլխավորը թիմում։ Մենք ցանկանում են, որ ամեն ինչ կարգին լինի»,- Լապորտայի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Իսպանական մամուլը գրել էր, որ «Բարսելոնայի» ղեկավարությունը փոխարինող է փնտրում Կումանին, որի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

«Կադիս» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ