22:53  ,  23 սեպտեմբերի, 2021

Վարազդատ Հարոյանը «Կադիսի» մեկնարկային կազմում է «Բարսելոնայի» դեմ

Իսպանիայի առաջնության 6-րդ տուրում «Կադիսը» կընդունի «Բարսելոնային»։ «Կադիսի» գլխավոր մարզիչ Ալվարո Դիասը հրապարակել է մեկնարկային կազմը։ Առաջին րոպեից կխաղա նաեւ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։

«Կադիս» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 29-ամյա Հարոյանը մասնակցել է 4 խաղի, բոլորը՝ մեկնարկային կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով