20:07  ,  23 սեպտեմբերի, 2021

Եվրո Մ-17. Կանանց Հայաստանի թիմը պարտվեց խորվաթներին

Ֆուտբոլի կանանց Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում։

Խորվաթիայի Լուցկո քաղաքում տեղի ունեցած խաղում Հայաստանի թիմը մրցեց Խորվաթիայի թիմի հետ եւ պարտություն կրեց 0։5 հաշվով։

Ընտրական մրցաշարի երկրորդ խմբում Հայաստանի եւ Խորվաթիայի հետ ընդգրկված են նաեւ Լիտվայի եւ Ղազախստանի հավաքականները։

Սեպտեմբերի 26-ին Հայաստանի թիմը կմրցի լիտվացիների հետ։

Ֆոտո՝ ՀՖֆ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս