19:55  ,  23 սեպտեմբերի, 2021

«Փյունիկն» ու «Սեւանը» հաղթողին չպարզեցին

Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում Երեւանի «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց «Սեւանին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0։0։

Հանդիպման ընթացքին տրիբունայից հետեւում էր նաեւ Հայաստանի հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

«Սեւանը» 14 միավորով երրորդն է։ «Փյունիկը» չորրորդ տեղում է՝ 11 միավոր։

Հայաստանի առաջնություն, 7-րդ տուր

«Փյունիկ» - «Սեւան»՝ 0։0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով