21:13  ,  23 սեպտեմբերի, 2021

Թոմաս Տուխել. Բոլոր մրցաշարերում մենք ցանկանում ենք գնալ մինչեւ վերջ

Լոնդոնի «Չելսիի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը տրամադրված է պայքարել Անգլիական լիգայի գավաթը նվաճելու համար։

«Չելսին» դուրս է եկել գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ։

«Մենք այս մրցաշարում ենք գավաթը նվաճելու համար։ Մեր թիմը միշտ տրամադրված է հաղթանակի, դա ակումբի ԴՆԹ-ում է։

Բոլոր մրցաշարերում մենք ցանկանում ենք գնալ մինչեւ վերջ։ Այս մրցաշարում մենք ցանկանում ենք խաղալ «Ուեմբլի» ստադիոնում»,- Տուխելի խոսքը մեջբերում է BBC-ն։

1/8 եզրափակիչում «Չելսիի» մրցակիցը կլինի «Սաութհեմփթոնը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս