20:41  ,  23 սեպտեմբերի, 2021

Երկու անգլիական ակումբ հետաքրքրված է Լուկա Յովիչի ծառայություններով

Լոնդոնի «Արսենալն» ու «Վեստ Հեմը» հետաքրքրված են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչի ծառայություններով, հաղորդում է իսպանական AS-ը։ 23-ամյա սերբ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել Գերմանիա կամ Իտալիա։

Ընթացիկ մրցաշրջանում Լուկա Յովիչն իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմում մասնակցել է 3 հանդիպման՝ խաղադաշտում անցկացնելով ընդամենը 24 րոպե։

Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի երկրորդ կեսը Լուկա Յովիչը վարձակալությամբ անցկացրել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտում»՝ Գերմանիայի առաջնության 18 խաղում խփելով 4 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում