18:37  ,  23 սեպտեմբերի, 2021

Կարեն Խաչանովը պարտվեց աշխարհի 101-րդ ռակետին

Ռուսաստանցի օլիմպիական փոխչեմպիոն Կարեն Խաչանովը դուրս մնաց պայքարից Ֆրանսիայի Մեց քաղաքում անցկացվող  ATP 250 շարքի մրցաշարում։

Աշխարհի 27-րդ ռակետը մրցեց ATP դասակարգման 101-րդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Պետեր Գոյովչիկի հետ։

Մրցախաղը տեւեց 1 ժամ 25 րոպե։ Հայ թենիսիստը պարտվեց 3։6, 6։7 (2։7) հաշվով։

ATP Moselle Open մրցաշարի մրցանակային հիմնադրամը 481 հազար եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում