19:10  ,  23 սեպտեմբերի, 2021

Պաուլո Դիբալան ու «Յուվենտուսը» մոտ են պայմանագրի երկարաձգմանը

Արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան եւ Թուրինի «Յուվենտուսը» շուտով կկնքեն նոր պայմանագիր։

«Բանակցություններն ունեն դրական ընթացք, մենք տրամադրված ենք լավատեսորեն։ Կա տպավորություն, որ գործարքն արդեն մոտ է»,– «Յուվենտուսի» մարզական տնօրեն Պավել Նեդվեդի խոսքը մեջբերում է FabrizioRomano-ն։

Ավելի վաղ իտալական մամուլը հայտնել էր, որ թուրինյան ակումբը 27-ամյա ֆուտբոլիստի հետ կկնքի չորս տարվա պայմանագիր։ Դիբալան կստանա տարեկան 8,5 միլիոն եվրո աշխատավարձ։

Դիբալայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022թ. հունիս։ Նա իտալական ակումբում է խաղում 2015 թվականից։ Անցած մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» հետ մասնակցել է 26 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English