18:09  ,  23 սեպտեմբերի, 2021

«Ռոման» կորոնավիրուսի դեմ պատվաստման կետ է բացել «Օլիմպիկո» ստադիոնում

Իտալական «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում բացել է կորոնավիրուսի դեմ պատվաստման կետ։

Հռոմի բնակիչները հնարավորություն կունենան ստանալ Moderna պատվաստանյութի առաջին կամ երկրորդ դեղաչափը, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Ստադիոնում հերթապահում է բուժանձնակազմ։

Պատվաստվածները կկարողանան «Ռոմայի» ամեն հաջորդ հանդիպման տոմսը գնել զեղչով։

Հռոմում արդեն պատվաստվել է չափահաս բնակիչների 80 տոկոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English