17:48  ,  23 սեպտեմբերի, 2021

Պատրիս Էվրան ստացել է մարզչական արտոնագիր (ֆոտո)

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան ստացել է մարզչական արտոնագիր։ Այդ մասին նա հայտնել է Ինստագրամում։

«Մարզչական աշխատանք. B արտոնագիրը ստացա, A արտոնագիրը ստացա։ Շնորհակալ եմ «Մանչեսթեր Յունայթեդին» եւ Դանիայի ֆուտբոլային միությանը փորձառության համար։

Շնորհակալ եմ խաղացողներին, որոնք ստիպված եղան խաղադաշտում ժամեր շարունակ դիմանալ իմ բղավոցներին»,- գրել է 40-ամյա Էվրան։

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ էվրան դարձել է Անգլիայի հնգակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր։ Նա հանդես է եկել նաեւ «Յուվենտուսում», «Նիցայում», «Մոնակոյում», «Մարսելում»։ Էվրան ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2019 թվականին։

View this post on Instagram

A post shared by Patrice Evra (@patrice.evra)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում