16:03  ,  23 սեպտեմբերի, 2021

«Կադիսի» հայտացուցակը «Բարսելոնայի» դեմ խաղում (ֆոտո)

«Կադիսի» գլխավոր մարզիչ Ալվարո Դիասը ներկայացրել է թիմի հայտացուցակը կատալոնական «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում:

Հայտացուցակում տեղ են գտել 24 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը:

Սեպտեմբերի 23-ին Կադիսում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին: «Բարսելոնան» 4 խաղից հետո 8 միավորով 8-րդն է, իսկ «Կադիսը» 5 խաղում հավաքել է նույնքան միավոր և 15-րդ տեղում է:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 29-ամյա Հարոյանը մասնակցել է 4 խաղի, բոլորը՝ մեկնարկային կազմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում