16:45  ,  23 սեպտեմբերի, 2021

Ասենսիոն` «Ռեալում» առաջին հեթ-տրիկի մասին. Անչելոտին կարող է հույս դնել ինձ վրա

Մադրիդի «Ռեալի» Իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոն «Մալյորկայի» դեմ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում (6:1) հեթ-տրիկի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով: Դա 25-ամյա ֆուտբոլիստի առաջին հեթ-տրիկն էր Արքայական ակումբի կազմում:

«Շատ ուրախ եմ մեկնարկային կազմում խաղալու հնարավորության և 3 գոլ խփելու առթիվ: Ցանկանում էի ցույց տալ Անչելոտիին, որ նա կարող է հույս դնել ինձ վրա: «Մալյորկան» շատ լավ է սկսել նոր մրցաշրջանը, և մեզ համար այնքան հեշտ չէր, որքան կարող էր թվալ»,- Ասենսիոյի խոսքը մեջբերում է AS-ը:

Հիշեցնենք, որ Մարկո Ասենսիոն 2013-2015-ը հանդես է եկել «Մալյորկայում», որտեղից տեղափոխվել է «Ռեալ»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում