17:12  ,  23 սեպտեմբերի, 2021

Ամերիկացի ներդրողները գնել են Իտալիայի հնագույն ակումբը

Իտալական «Ջենոան» պաշտոնապես հայտարարել է ակումբի սեփականատիրոջ փոփոխության մասին: Ակումբի բաժնետոմսերի 99.9 տոկոսը գնել է ամերիկյան «777 Partners» ընկերությունը, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ոչ պաշտոնական տվյալներով, գործարքը կազմել է 150 միլիոն եվրո:

«Ջենոայի» նախկին սեփականատեր Էնրիկո Պրեցիոզին կպահպանի տեղն ակումբի տնօրենների խորհրդի կազմում, իսկ գլխավոր տնօրեն Ալեսանդրո Զաբրանոն կշարունակի աշխատանքը:

Հիշեցնենք, որ 1893 թվականին հիմնադրված «Ջենոան» Իտալիայի հնագույն ակումբն է: A Սերիայի 5-րդ տուրից հետո թիմը 4 միավորով 16-րդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս