15:44  ,  23 սեպտեմբերի, 2021

Ֆաբիո Կանավարոն հեռացել է «Գուանչժոու Էվերգրանդից»

Իտալիայի հավաքականի նախկին ավագ, աշխարհի չեմպիոն, 2006թ․ «Ոսկե գնդակի» դափնեկիր Ֆաբիո Կանավարոն հեռացել է չինական «Գուանչժոու Էվերգրանդի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հաղորդում է sohu.com-ը:

Իտալացի մասնագետը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը չինական ակումբի հետ, որն ունի ֆինանսական լուրջ խնդիրներ:

48-ամյա Կանավարոն 2017 թվականից էր գլխավորում «Գուանչժոու Էվերգրանդը»: 2017-ին նա ճանաչվել էր Չինաստանի լավագույն մարզիչ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում