14:46  ,  23 սեպտեմբերի, 2021

Օլիմպիական չեմպիոնը 4 տարով որակազրկվել է դոպինգի համար

Ռուսաստանցի ըմբիշ Բիլյալ Մախովը 4 տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնակարգը խախտելու համար, հայտնում է Ռուսաստանի հակադոպինգային գործակալության մամուլի ծառայությունը:

34-ամյա մարզիկի որակազրկումը կհաշվարկվի 2021թ. հունվարի 27-ից:

Լոնդոն-2012 Օլիմպիական խաղերում Բիլյալ Մախովը դարձել էր բրոնզե մեդալակիր, սակայն ավելի ուշ արժանացել էր ոսկե մեդալի: 120 կգ քաշային կարգի եզրափակիչի մասնակիցների արդյունքները չեղյալ էին հայտարարվել դոպինգ-ստուգումներից հետո: Մախովը նաև աշխարհի եռակի չեմպիոն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում