13:35  ,  23 սեպտեմբերի, 2021

Լուիս Սուարեսի անհավանական ցուցանիշը

Մադրիդի «Աթլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը «Խետաֆեի» դեմ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի խաղում (2:1) խփած 2 գոլերի շնորհիվ սահմանել է տպավորիչ ռեկորդ:

El Pais-ի համաձայն՝ 34-ամյա ֆուտբոլիստի՝ 78-րդ րոպեին հեղինակած գոլը ռեկորդային էր: Դա միակ խաղային րոպեն էր, որի ընթացքում Սուարեսը գոլ չէր խփել կարիերայի ընթացքում: Այժմ ուրուգվայցին գոլ է խփել ֆուտբոլային խաղի բոլոր (1-ից մինչև 90+7-րդ) րոպեների ընթացքում:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Լուիս Սուարեսը մասնակցել է 6 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ: Լա Լիգայի նախորդ մրցաշրջանում նա 21 գոլ էր խփել 32 խաղերում:

Ակումբային կարիերայի ընթացքում Ուրուգվայի հավաքականի հարձակվողը հանդես է եկել ուրուգվայական «Նասիոնալում», հոլանդական «Գրոնինգենում», «Այաքսում», անգլիական «Լիվերպուլում» ու կատալոնական «Բարսելոնայում»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում